Դեբեդ գետ են հոսում Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը. ահազանգում է բնակիչը
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին ահազանգեց Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանը: Նրա ուղեկցությամբ էկոԼուրը ֆիքսեց՝ ինչպես են աղտոտված ջրերը հոսում դեպի Դեբեդ, որի ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում: Այս մասին հայտնում է Ecolur org-ը, տեղեկանում ենք Թերթ am-ից: «Այրումի ձորից եկած ջուրն է, Ախթալայի կոմբինատից է գալիս, ինձ թվում է՝ պոչամբարից: Էս ջրով ենք ջրում. ծառերը չորացել են, 25-30 ծառ, բադերս, կովս՝ սատկել: 60 հատ բադ ունեի, 3-ն են մնացել: Ջրում ոչ գորտ կա, ոչ ձուկ: Փետրվարի 17-ին նամակով դիմել եմ Ախթալայի ԼՀԿ-ին, այսօր մարտի 1-ն է, պատասխան չկա: Դիմել եմ, որ վնասի փոխհատուցում տան՝ ծառին 100.000 դրամ, և պահանջում եմ, որ էլ վնաս չտան: Կառավարությունից ակնկալում եմ, որ հետևողական լինեն», - ահազանգել է Արայիկ Բաբայանը: ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Քաղաքականություն

Պատահարներ