Չեմ նստել ու մտածել, թե ով է «շպիոն», կարևոր գործեր ունեմ. Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդու և ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: «Իհարկե չի հանդիպել», - ասել է նա` շարունակելով,- «Լրագրության մեջ Կիկոսի մահի ժանրը գնալով ավելի ֆունդամենտալ ժանր է դառնում, բայց տեղեկատվությունն ուղղակի չի համապատասխանում իրականությանը և վերջ»: Զոհրաբյանը նաև մտահոգիչ է համաել առաջիկայում 10 հազար պետական աշխատակցի կրճատման մասին լուրերը։ «Վաղն անպայման հարց ու պատասախանի ժամանակ կառավարության առաջ պետք է բարձրացվի հարցը։ Ինձ համար նաև մտահոգիչ էր ձևակերպումը, որ 10 հազարի կրճատումը կսպասարկի ու կնպաստի պետության շահին։ Միգուցե հարգարժան նախարարները և փոխվարչապետն ունենան իրենց բացատրությունը Հայաստանի շահ և գործազրկություն ուղիղ կապը տեսնելու հարցում», - ասել է նա: Լրագրողները Զոհրաբյանից հետաքրքրվեցին նաև, թե արդյոք տեղյակ է, ում մասին է խոսել Փաշինյանը Իրանում հայ համայնքի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ ՀՀ քաղաքական գործիչներն ավելի շատ օտարերկրյա գործակալների են նման, պատգամավորն արձագանքեց «Ես այնքան կարևոր գործեր ունեմ, որ չեմ նստել ու մտածել, թե ով է «շպիոն»: Դա իմ գործառույթների մեջ չի մտնում»:

Քաղաքականություն