Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Թելեգրամի Բաղրամյան 26 ալիքը հղում տալով իր հավաստի աղբյուրին, նշում է. «Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են, թե Ռուբեն Վարդանյանին վերագրվող փողերի լվացման մեղադրանքները որքանով կապ ունեն Հայաստանի հետ»: Լրատվականի աղբյուրը նշել է, որ իր ունեցած տեղեկություններով, եթե պարզվի, որ գործընթացը անմիջականորեն, որևէ կապ է ունենցել պետության հետ, ապա, իրավապահ մարմիններին կհանձնարարվի կտրուկ միջոցներ ձեռնարկել: Լրատվամիջոցի տեղեկություններով` այս պատմության մեջ ներգրավված են հայկական տասնյակ ընկերություններ, այդ թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Քաղաքականություն