Մարտիմեկյան դեպքերին բանակի ներգրավվածության իրավաչափությունը կորոշի դատարանը. Տոնոյան
2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկա լինելու իրավաչափության հարցը պետք է որոշի դատարանը: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մարտի 1-ի դեպքերից առաջ կամ դեպքերից հետո արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր զինված ուժերը: Այսինքն` ներկա են եղել Երևան քաղաքում: Մարտիմեկյան դեպքերին զինված ուժերի ներկա լինելու իրավաչափությունը հաստատվելու է դատարանով»,- ասաց Տոնոյանը:

Քաղաքականություն