Ռուբեն Վարդանյանի գրասենյակն արձագանքել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքին
Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը պատասխանել է OCCRP-ի հրապարակմանը, հայտարարելով, որ «Տրոյկա Դիալոգը» միշտ գործել է թափանցիկության սկզբունքներով և ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներով։ «Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա Դիալոգ» խմբային ընկերության՝ 2012 թվականին Սբերբանկին վաճառքից հետո շատ ժամանակ ու միջոցներ է նվիրել մարդասիրական գործունեությանը։ Իսկ իր միջոցների մեծ մասի՝ բարեգործությանը նվիրելու պարտավորությունը Վարդանյանների ընտանիքը վերցրել է 2000-ական թվականներին։ Ավելի մանրամասն մեկնաբանություն կտրվեն հրապարակման մեջ նշված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»,- հայտարարել է գրասենյակը РБК-ին։ Սբերբանկը իր կողմից արձագանքել է, որ հոդվածում շարադրված փաստերը բանկի հետ կապ չեն ունեցել ու չունեն, քանի որ «Նշված օպերացիաները կատարվել են ընկերության հաշվեհամարներից, որոնք երբեք չեն մտել Սբերբանկի՝ «Տրոյկա Դիալոգը» գնելու գործարքի տրամագծի մեջ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ գորրծարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «Тройка Диалог» բանկի միջոցով ռուսական էլիտայի համար 9 միլիարդ դոլարի լվացման մեջ: Ինչպես հայտնում է currenttime. tv-նՙ այս մասին ասվում է OCCRP- ի լրագրողների հետաքննության մեջ: Հոդվածում նշվում է, որ սխեման թույլ է տալիս մարդկանց կազմակերպված հանցավորության եւ կոռումպացված պաշտոնյաների միջոցով խուսափել հարկերից եւ թաքցնել իրենց ունեցվածքը արտասահմանում: Հետաքննության մեջ նշվում է, որ այս սխեմայից օգտվել է նաև թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընկերն էր անվանում: Ռոլդուգինի անունը հիշատակվում է նաեւ OCCRP- ի մեկ այլ հետաքննության մեջ: Այն փաստում է, որ թավջութակահարին օֆշորային ընկերությունների միջոցով անցել է մոտ 2 մլրդ դոլար: Ըստ հետաքննությանՙ «Тройка Диалог»-ը 2000-ականների կեսերին ստեղծել է առնվազն 76 օֆշորային ընկերությունների ցանց, որոնք բացել են հաշիվներ լիտվիական Ukio Bankas-ում, որը փակվել է 2013 թվականին: Ըստ հետաքննությանՙ հաշիվները բացվել են մարդկանց անուններով, որոնցից ոմանք նույնիսկ չգիտեին այդ հաշիվների միջոցով փոխանցվող գումարի չափը: Հոդվածում հիշատակվում է, որ «Тройка Диалог»-ի հիմնական բաժնետերը եղել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: 2012 թ. ««Тройка Диалог» -ը վաճառվել է «Сбербанк» -ին, որը կոչվում է «Сбербанк CIB»:

Քաղաքականություն