Տոնոյանը բացառել է, որ առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կընտրվի
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառել է, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի: Այն դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի` բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում», - ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ