Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատկանող գինու գործարանի հարևանությամբ, դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին տեղեկանում ենք` Shamshyan. com-ից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա՝ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Մինչ վթարի վայրում տեղազննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը, իսկ ոստիկանության Էջմիածնի բաժնի հերթապահ մասի պետ Արման Վարդանյանը, համայնքային ոստիկան Սահակ Հովհաննիսյանը դեպքի վայրն էին պահպանում, որպեսզի հետաքննիչը տեղազննություն կատարի, Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:

Քաղաքականություն

Պատահարներ