Խոշոր ավտովթար Երևանում. վթարից հետո BMW-ում հրդեհ է բռնկվել
Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20- սահմաններում Մ. Խորենացի փողոցում՝ «Ռոսիա Մոլ»-ի դիմաց, բախվել են 48-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra G մակնիշի առանց համարանիշների և 21-ամյա Արթուր Խաչատրյանի վարած BMW 320 մակնիշի 65 TT 505 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan. com-ը հաղորդում է, որ բախման հետևանքով BMW-ում հրդեհ է առաջացել և, դեպքի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են BMW-ում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Մասամբ այրվել է BMW-ի շարժիչի հատվածը։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն

Պատահարներ