Կոչ ենք անում որոշ վերլուծաբաններին չտրվել մանիպուլյացիաների. Վլադիմիր Կարապետյան
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյան. «Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով: Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, առարկայական բանակցություններ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրանցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավվումը: Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս փաստերը խեղաթյուրող գնահատականներով: Կոչ ենք անում որոշ վերլուծաբաններին չտրվել մանիպուլյացիաների:

Քաղաքականություն

Պատահարներ