ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.«Մերսեդես»-ը հայտնվել է սելավատարի մեջ
Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանությունից Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին, Ջարդի ձոր կոչվող տարածքից ոչ հեռու`սելավատարի մեջ շրջված վիճակում ավտոմեքենա է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության աշխատակիցները ու պարզել, որ մեքենայում ոչ ոք չկա։Այս մասին տեղեկանում ենք shantnews. am-ից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենան դեպի Գյումրի է ուղևորվելիս եղել, հարվածելով ճանապարհի արգելապատնեշներին, դուրս է եկել երթևեկելի մասից ու հայտնվել ոչ թե սելավատարի մեջ, այլ արգելապատնեշներից այն կողմ։ Մեքենան, ըստ ականատեսների, սելավատարն է ընկել էվակուատորով այն քաշելու ժամանակ։ Պոկվել է մեքենայի քարշակի օղակը և այն միանգամից գահավիժել է ձորակը, որը մինչև 10 մ խորություն ունի։

Քաղաքականություն

Պատահարներ