Փրկարարները օգնության հասան քաղաքացիներին, ճանապարհային ոստիկաններն էլ՝ փրկարարներին
Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո վիրավորներին առաջինը օգնության հասած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջներին օգնության է հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը: Ինչպես հայտնում է shamshyan. com-ըՙ դեպքը տեղի է ունեցել երեկ: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելուց հետո փրկարարները Երևան վերադառնալիս, ավտոմեքենայի անսարքության են հանդիպել և այդ պահին դեպքի վայրից գումարտակ վերադառնալիս՝ նրանց է մոտեցել Վ. Էվինյանը և իր ծառայողական Toyota Prado-ով ճոպանով փրկարարների ավտոմեքենան տեղափոխել Երևան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավաքված քաղաքացիները, տեսնելով, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայով փրկարարների ավտոմեքենա են տեղափոխում, ասում էին. «Փրկարարները եկան, իրենց բարի գործն արեցին, մարդկանց փրկեցին, ինչ իմանային, որ ավտոմեքենայի անսարքության պատճառով չեն կարողանալու վերադառնալ աշխատանքի վայր:

Քաղաքականություն