Սոլովյովն օգտագործում է Հախվերդյանի ասածը. քաղաքագետ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Սոլովյովն ա Հախվերդյանին բան ասում, ուզում ես Հախվերդյանին ասել՝ ինչ ուզում ես ասա: Եթե լուրջ՝ ապա միանգամայն սպասելի էր, որ Հախվերդյանի խոսքը փորձելու էր օգտագործել, որովհետև դրանից առաջ կար դրվագ, հստակ ցույց տվող, որ էս մարդու վրա դրված ա Հայաստանում արցախցիների հանդեպ իբր խտրականության «թեզ» գեներացնելը: Բնականաբար, Ռուբենի խոսքը պետք ա օգտագործեին: Ու երբ մարդիկ ասում են՝ դե Ռուբենն ա, ոնց որ նորություն ա, կամ հա ինչ ա ասել որ և այլն, հենց սրա համար ա նաև, որ խոսքը խնդրահարույց էր և պահանջում ա հանրային դեմքերից պատասխանատվություն, որ կամա, թե ակամա չդառնան ստոր խաղերի գործիք»:

Քաղաքականություն

Պատահարներ