Տեղի կունենա Փաշինյան-Պուտին պաշտոնական հանդիպում
Տարվա ընթաքցում հանդիպումներ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ "Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Բացի այդ, հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան և իմը՝ Մոսկվա",- ասել է նա՝ շարունակելով,-"Եվ մեր աշխատակազմերը հիմա դա քննարկում են: Բացի այդ հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն ՌԴ նախագահի հետ, նաև վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի հետ: Ապրիլի 29-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը, և բոլոր վարչապետները, այդ թվում Դմիտրի Անատոլիևիչը, կժամանեն Երևան"

Քաղաքականություն