Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Ես բավականություն ստացա Կառավարության նիստում վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանի գրառումն ամբողջապես ներկայացնում ենք ստորև. Հիշում եմ նախկին կառավարությունները ու բառ էլ էլ չեմ գտնում, թե ինչի հետ համեմատեմ... Հլու-հնազանդ, անլեզու, թուքումուր ուտող նախարարներին որ հիշում ես, իրենց տեղը կարմրում ես.... Սերժ Սարգսյանի ժամանակ դեռ ոչինչ... Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ականատեսները պատմում են, որ ամենատարբեր սխոդկաներում /դրանք նիստեր կոչելը մեղք է/ անգամ մայր էր քրֆում, ու ձայն չէին հանում: Որքա՜ն իրեն ազատ է զգում առողջապահության նախարարը չհամաձայնելու, թեպետ ասեմ, ես էլ իր փաստարկների հետ համաձան չեմ: Կամաց-կամաց, բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մենք պետություն ենք դառնում, ընկերներ:

Քաղաքականություն

Պատահարներ