Էրդողանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber. Am կայքից: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ նախագահ Էրդողանը զանգահարել և ցավակցել է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում վախճանվել է Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Թուրքիայի Հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի տեղեկացմամբ՝ պատրիարքը մահացել է մարտի 8-ին։

Քաղաքականություն

Պատահարներ