Կարակասում լայնամասշտաբ հոսանքազրկում է. քաղաքացիները կաթսաներով փողոց են դուրս եկել
Կարակասում լայնամասշտաբ հոսանքազրկման պատճառով փակվել են պետական հաստատությունները, բանկերը եւ բազմաթիվ խանութներ: Հեռախոսային կապ գրեթե չի գործում, մեծ թվով բնակարաններում էլ ջուր չկա: Ինչպես տեղեկանում ենք НТВ լրատվականից` վերոնշյալ հանգամանքներից ելնելով Վենեսուելայի կառավարությունը հայտարարեց, որ անջատված լինելու պատճառով հանգստյան օր է: Կարակասի բնակիչների խոսքերով՝ ուրբաթ առավոտյան քաղաքի փողոցներ էին դուրս եկել մարդիկ, որոնք բողոքում էին իշխանությունների գործողությունների դեմ էլեկտրականությունն անջատելու առումով: Նրանցից ոմանք բերել էին իրենց հետ կաթսաներ եւ հարվածում էին դրանք գդալներով՝ այդկերպ փորձելով ուշադրություն գրավել:

Քաղաքականություն

Պատահարներ