Մալյանի գործով Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է ու տուժող ճանաչվել: Հարցաքննվել են նաև «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը, որոնց նկատմամբ նաև խափանման միջոց է ընտրվել: Այս մասին գործի ընթացքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դավիթ Պետրոսյանը և Դավիթ Սիմոնյանը երեկ հարցաքննվել են, խմբով բացահայտ առևանգում կատարելու կասկածանքով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Քաղաքականություն

Պատահարներ