Պատիժ` իշխանության նկատմամբ անհարգալից հրապարակումների համար. Նոր օրենք Ռուսաստանում
Պետդումայի պատգամավորները օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որով պատասխանատվություն է սահմանվում համացանցում իշխանությունների նկատմամբ բացահայտ անհարգալից հրապարակումներ անելու դեպքում: Օրենքի օգտին քվեարկել է 327 պատգամավոր, դեմ` 40: Նշվում է, որ Ռոսկոմնադզորը կայքերի տերերից կպահանջի նմանատիպ հրապարակումները հեռացնել օրվա ընթացքում, հակառակ դեպքում դրանք կարգելափակվեն: Գրառումների հրապարակումները, որոնք անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն իշխանության նկատմամբ, կհավասարեցվի մանր խուլիգանությանը: Տարվա ընթացքում առաջին նման հրապարակման համար օգտատերերին սպառնում է 30-ից 100 հազար ռուբլի տուգանք, երկրորդի համար` 100-200 հազար ռուբլի կամ էլ կալանավորում մինչև 15 օր ժամկետով: Հաջորդ նմանատիպ հրապարակումների դեպքում սպառնում է 200-ից 300 հազար ռուբլի տուգանք կամ ձերբակալություն:

Քաղաքականություն

Պատահարներ