ՀՀ նոր դեսպանը հավատարմագրերն է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 9-ին ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին: Այս մասին հայտնում է VaticanNews-ը: Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Կ. Նազարյանը ծնվել է 1966 թվականին Երեւանում: 1990 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1992 թ. սովորել և ավարտել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան: 2014-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:

Քաղաքականություն

Պատահարներ