«Մարտի 1»-ի քրեական գործով Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ. ՀՔԾ չի մեկնաբանում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մասնավորապես՝ վերջինս օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Panorama.am-ը ՀՔԾ մամուլի խոսնակից հետաքրքրվեց, ի՞նչ կարգավիճակ է կանչվել հարցաքննության Մանվել Գրիգորյանը, արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը։ Մարինա Օհանջյանն ասաց՝ մեկնաբանել չի կարող։

Քաղաքականություն

Պատահարներ