Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը. Նարինե Մրտչյան
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Դիտում էի Աննա Հակոբյանի հարցազրույցը Հ1-ով՝ Պետրոսի հաղորդմանը: Անկեղծ ասած, պիտի ասեմ, որ գուցե մենք բոլորս, Աննայի արտասահմյան այցերը քննարկելիս, ակամա մտել ենք նրա անձնական կյանք, ինչն ինձ համար անընդունելի է: Այդ առումով մարդկայնորեն հասկանալի է, որ Աննան աննախաձելի վիճակում է: Հարգելով անձնական կյանքի՝ նրանց իրավունքը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը: Օրինակները քիչ չեն՝ - կառավարության շենքում Աննայի ղեկավարած հիմնադրամին գրասենյակ հատկացնելը, - նույն հիմնադրամի միջոցների համալրումը հայտնի գործարարների միջոցով, որոնք վարժվել են իշխանությունների հրահանգները ֆինանսավորելուց, - սուպերմարկետներում համատարած արկղներ տեղադրելը, - արտերկիր մեկնելիս իրենք պետություն են ներկայացնում ,և ընտանեկան շրջագայության հարցեր չպետք է լուծվեն այդ այցերի ընթացքում, - ընտանիքի անդամներին իշխանության մեջ տեղավորելը, - չի կարելի անհանդուժող լինել մամուլի և քննադատության հանդեպ, և կեղծ օգտատերերին չպետք է ուղղորդեն քննադատողների դեմ: Չկայացած ժողովրդավարության պայմաններում միշտ կա գայթակղություն չարաշահելու իշխանությունը: Մամուլը և հասարակական վերահսկողությունը դրա համար են, որ թույլ չտան: Ինչպես նաև իշխանությունների՝ անձնական կյանքը հարգելը նույնպես փոխադարձաբար կարևոր է»:

Քաղաքականություն

Պատահարներ