Էջմիածնում պաշտոնապես դադարեցվեց շների սպանդը. Օվսաննա Հովսեփյան
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցութան անդամ Օվսաննա Հովսեփյանը ֆեյսբուքյան ր էջում գրել է. «Հանդիպում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, որից հետո պաշտոնապես դադարեցվեց Էջմիածին քաղաքում շների սպանդը և սկսվեց ստերջացման ծրագիրը: Էջմիածին քաղաքում արդեն շրջում են 40 ստերջացված և պատվաստված շուն՝ ականջի հատուկ դեղին տարբերանշաններով: Ծրագիրը դեռ կշարունակվի մինչև 100 շան ստերջացում: Դիանան առաջին կին քաղաքապետն է, ու առաջինը այս ծրագիրը համայնքապետարանի մակարդակով սկսվեց հենց Էջմիածին քաղաքում: Econewsam Eco Norutyunner -ի հետ հարցազրույցի ժամանակ Դիանան ասել է՝ «Մենք գերադասում են միջազգային լավագույն փորձը և բացառում ենք կենդանիների նկատմամբ բռնությունը։ Սպանդն առաջին հայացքից ավելի մատչելի և արագ մեթոդ է, բայց հեռահար իմաստով ավելի թանկարժեք և ոչ արդյունավետ, որովհետև բնությունը ինքնակարգավորվում է և ավելի մեծ թափով է բազմանում։ Ստերջացումից հետո նրանք այլևս ոհմակներով չեն շրջում, չեն հարձակվում մարդկանց վրա, նաև պաշտպանում են ու հսկում տարածքը՝ այլ շների ներթափանցումից"։ p.s. Մեզ ավելի շատ կին քաղաքապետներ են պետք Հանրապետությունում»:

Քաղաքականություն

Պատահարներ