Ականջները կքաշեմ․ինքը պիժոն, ապերո վարքով է ինձ հետ խոսում․իրավիճակը Կիլիկիա ավտոկայանում
«Թե որտեղից են էլեկտրաէներգիայի այդ ծախսերը գոյացել, 6-րդ վարչությունից հիմա պարզում են։ Քննություն կանեն, կհասկանան։ Մեզ էլ է հետաքրքրում, թե որտեղից է գոյացել»,– այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայավտոկայարանի» ներքին վերահսկողության եւ ուղեւորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանը՝ խոսելով «Կիլիկիա» ավտոկայանում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող գործողությունների մասին։ Ջիլավյանը ընդգծեց, որ տարիներ շարունակ Կենտրոնական ավտոկայանում հոսանքի կորուստ է եղել, որն ամեն ամիս միլիոնների է հասել, ինչը անհասկանալի է, քանի որ էլեկտրականության հետ կապված ավտոկայանում ոչինչ չկա, բացի մի քանի տարածքից եւ մի քանի լուսավորությունից։ Քրեական հեղինակություն համարվող Բոգոյի ընկեր Արմեն Ավետյանն էլ Ազատության հետ զրույցում կոչ արեց ավտոկայանի ընդհանուր տնօրեն Աշոտի վարքով զբաղվել։ «Ւնքը պիժոն, ապերո վարքով է ինձ հետ խոսում, թե չէ ականջները կքաշեմ: Խնդրում եմ, պարոն վարչապետ, Բոգոյին մերը համարել, մարդուն ժամանակ տալ իր տնտեսվարության, վարքի, բնույթի մեջ փոփոխություն կատարել»,- նշեց նա։

Քաղաքականություն