Բանակում «Սկադ» հրթիռային համալիրներով վարժանք է անցկացվել
Մարտի 7-ին հրետանային զորամասերից մեկում «ՍԿԱԴ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի հրթիռային վառելիքի լցավորման հաշվարկների հետ անցկացվել է գործնական պարապմունք, որի ընթացքում իրականացվել է հրթիռային վառելիքի բաղադրիչների լիցքավորում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունից: Նշվում է, որ անձնակազմը ցուցաբերել է բարձր մասնագիտական ունակություններ և հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքի: Այս հրթիռային համալիրները «Իսկանդերների» հետ միասին հայկական բանակի ամենահեռահար խոցման միջոցներից են։ Դրանք նախատեսված են մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար։ Հայաստանի մասնագետների միջամտությամբ ի սկզբանե ոչ այնքան ճշգրիտ հրթիռները արդիականացվել են ու ստացել ճշգրիտ խոցման հանգույցներ։

Քաղաքականություն

Պատահարներ