Բողոքի ակցիա․100 000 դրամի փոխարեն 6 մլն պետական տուրք գրավատների, տարադրամի փոխանակման կետերի համար
Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի դիմաց միանգամից մի քանի բողոքի ակցիա է ընթանում։ Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների, գրավատան, տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչները փողոց են դուրս եկել, իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով։ Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «ՙԵս դառնում եմ գործազուրկ», «Ասպարտամը շաքար չէ, 0 կկալ է», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» գրություններով։ Գրավատան և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները նշում են, որ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, մոտ 6000 %-ով ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000, իսկ տարադրամի փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 դրամ պետական տուրք: «Որպես իշխանություն եկել ենք կառավարության մոտ։ Այդպես էր չէ ասում Նիկոլ Փաշինյանը, որ մենք ենք իշխանությունը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքականություն

Պատահարներ