Չպետք է ավելացնենք ինսուլտի, քաղցկեղի համար տրվող գումարները, այլ կանխենք այդ հիվանդությունները.ԱՆ
Չպետք է ինսուլտի, քաղցկեղի կամ սրտի ստենտավորման համար տրվող գումանրերն ավելացնենք, մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ ձեռք չբերեն այդ հիվանդությունները,իսկ վերոնշյալ հիվանդությունների համար ռիսկի հիմնական գործոնը ծխելն է: Այս մասին այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ իրենց ցանկանում են պայքարել այդ ռիսկի գործոնի դեմ: «Մենք փորձում ենք գնալ այն ուղղությամբ, ինչ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որովհետև ծխելու դեմ պայքարը քաղաքակրթական ընտրություն է: Այսինքն, մենք ցանկանո՞ւմ ենք մնալ երրորդ աշխարհի երկիր, որտեղ ամեն ինչ կարելի է անել ի վնաս ազգաբնակչության, թե՞ պատրաստվում ենք գնալ այդ վնասը նվազեցնելու ճանապարհով և մի երջանիկ օր, ասենք 30-40 տարի հետ, այդ ռիսկն այլևս չունենանք»,- ասաց նա: Անդրադառնալով նարգիլե ակումների փակման և դրա հետևանքով առաջացող գործազրկության խնդրին՝ նախարարը օրինակ բերեց նախկինում Երևանում գործող կազմինոները. «Մի ժամանակ Երևանում կազինոներ կային, և մի օր որոշվեց դրանք փակել: Ի՞նչ արեցին դրանց տերերը, ժամանակ ունեցան, մի մասը տեղափոխվեցին Երևանի դուրս, մի մասը փոխեցին գործունեության ոլորտը, մի մասը որոշեցին, որ այլևս այդ բիզնեսով չեն զբաղվելու: Պետությունը նաև դրանով է պետություն, որ այս բոլորը հարցերը կանոնակարգում է»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ