Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվել է
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվել է: Մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր այսօր՝ մարտի 11-ին, սակայն Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթողի որոշման կայացման ժամկետը երկարացնել եւս 20 աշխատանքային օրով: Նման որոշման պատճառը թերեւս մրցույթի մասնակիցների մեծ թիվն է (30 անձ): Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ»-ից։ Լրատվականի հետ զրույցում Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը: ՀՌՀ քարտուղարի փոխանցմամբ՝ վաղը՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ին մրցույթի մասնակիցները հերթով կհրավիրվեն հանձնաժողովի անդամների մոտ, ընդհանուր կզրուցեն, ավելի մանրամասն կծանոթանան յուրաքանչյուրի ներկայացրած ծրագրին, որպեսզի կարողանան ավելի հստակ պատկերացում կազմել:

Քաղաքականություն

Պատահարներ