Հայտնաբերվել է Եթովպիայում կործանված ինքնաթիռի «սև արկղը»
Նախօրեին եթովպիական ավիաուղիների ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է օդանավի «սև արկղը», որը կարող է օգնել պարզելու աղետի պատճառը, հայտնում է Fox News-ը : Ethiopian Airlines ավիաընկերությունը, որին պատկանում էր վթարված ինքնաթիռը, հայտարարել է, որ թվային տվյալների գրանցման սարքն ու օդաչուի խցիկի ձայնագրիչը հայտնաբերվել են մայրաքաղաք Ադիս Աբեբայից մոտ 50 կմ հեռավորությամբ: Հիշեցնենք, որ 157 մարդու կյանք խլած ավիավթարը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ Ադիս Աբեբայից օդ բարձրացած Boeing-ը կործանվել է թռիչքի մեկնարկից 6 րոպե անց: Նայրոբի մեկնող օդանավում 35 երկրի քաղաքացիներ են եղել:

Քաղաքականություն

Պատահարներ