Հայտնի է The Prodigy խմբի վոկալիստի մահվան պատճառը
Բրիտանական The Prodigy խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտը մահացել է իրեն կախելու միջոցով: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ինչպես այսօր հայտնել են բրիտանացի իրավապահները, հաստատվել է, որ Ֆլինտի մահվան պատճառը կախաղանն է եղել: Հաղորդվում է, որ հետաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Ֆլինտի մարմինը հայտնաբերվել էր մարտի 4-ին Անգլիայի իր տանը: Երաժիշտն ինքնասպանություն էր գործել 50 տարեկանում:

Քաղաքականություն

Պատահարներ