Իջևանում անասնագոմ է այրվել
Մարտի 11-ին՝ ժամը 17:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ «Չռչռ» կոչվող տարածքի մոտակայքում, այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմը (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:22-ին: Ամբողջությամբ այրվել է անասնագոմը:

Քաղաքականություն

Պատահարներ