Մարտի վերջին կունենանք «Ռեստարտ» հիմնադրամը. Դավիթ Պետրոսյան
«Մեզ մոտ եղել է կոնկրետ կուսակցական հեգեմոնիա: Մենք ստիպված ենք նվազեցնել ռիսկերը, որ որևէ հաստատություն քաղաքական ուժի ազդեցության տակ չընկնի»,- այս մասին ասել է ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Նա անդրադարձել է տարկետմանը և նշել, որ այս պահին իրենց նախաձեռնության անդամները հանդիպումներ են ունենում ԱԺ պատգամավորների հետ՝ խնդրին ավելի համապարփակ լուծում տալու նպատակով: Դավիթ Պետրոսյանը խոսեց նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խնդրի մասին և նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե կոնկրոտ Արամ Սիմոնյանի հրաժարականն է, այլ ԵՊՀ-ում համակարգային փոփոխությունները, որոնք արդեն սկսել են իրականացվել:

Քաղաքականություն

Պատահարներ