ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են
ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ըստ նրանց՝ ՊԵԿ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս, պայմանավորված աշխատանքային արդյունավետությամբ, պարգևատրվում են։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, յուրաքանչյուր ամիս, պայմանավորված աշխատանքային արդյունավետությամբ, ինչպես նաև լրացուցիչ հանձնարարությունների, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարմամբ, ստանում են պարգևավճարներ»,- ասված է պատասխանում: ՊԵԿ-ը հարկ է համարել նկատել, որ ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը 2019թ.-ի բյուջեում էականորեն նվազել է:

Քաղաքականություն