Հրդեհ Նոր-Խարբերդ գյուղում
Մարտի 12-ին, ժամը 16:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր-Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03 -ին, մարվել` 17:27 -ին: Պարզվել է, որ այրվել են քաղաքացի Հ. Կ.-ին պատկանող տանը հարակից շինության տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և կից տան բակում՝ 10 քմ խոտածածկույթ:

Քաղաքականություն

Պատահարներ