Մեղադրանք Հրազդանի նախկին քաղաքապետին
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում)։ ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Արամ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում է հինգից ութ տարի ժամկետով ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Արամ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Սույն գործով կա եւս 8 մեղադրյալ։ Նրանք բոլորն էլ համայնքապետարանի նախկին աշխատակիցներ են։ Նրանց եւս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Բոլոր 8 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ