Ողբերգական ավտովթար Տավուշում. կան զոհ և վիրավոր
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 11-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Օրդինյանը: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մարտի 10-ին, ժամը 23:25-ի սահմաններում Տ. Օրդինյանը իր վարած Opel մակնիշի 46 OQ 777 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Օրդինյանն ու նրա ուղևոր, համագյուղացի և հասակակից Արթուր Մայիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից Տ. Օրդինյանը տեղափոխվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ