Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն դանակահարած գյումրեցին ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Կումայրիի բաժին է ինքնակամ ներկայացել Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հարություն Սահակյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 8-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբում վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը և Հ. Սահակյանը դատարանից կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ տեղեկություններով՝ մարտի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։

Քաղաքականություն

Պատահարներ