Շինաշխատանքներ իրականացնող բուլդոզերն ընկել է ձորակը. կա տուժած
Մարտի 12-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Նեղոց համայնքի մոտակայքում ճանապարհի շինարարական աշխատանքներ իրականացնող բուլդոզերը կողաշրջվել է և սահել ձորակը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Էն Շին» ՍՊԸ-ին պատկանող «Komatsu» մակնիշի բուլդոզերի վարորդին (Ա. Գ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Քաղաքականություն

Պատահարներ