Արտակարգ դեպք. Գողացել են եկեղեցու գանձանակն ու մոմավաճառքից ստացված գումարը
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Տեր Մամբրե քահանա Պարույրյանից, որ Օհանավան գյուղի «Հովհանավանք» եկեղեցուց գողություն է կատարվել: Պարզվել է, որ մարտի 11-ին, ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի երկաթե ճաղավանդակը մտել ներս և մոմավաճառի սեղանի դարակից գողացել այնտեղ եղած ողջ գումարն ու եկեղեցու գանձանակը: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ