Բրազիլիայի դպրոցներից մեկում դեռահասները 6 մարդու են սպանել և ինքնասպան եղել
Անհայտ զինված անձինք կրակ են բացել Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի դպրոցներից մեկում, սպանվել է 5 երեխա և մեկ չափահաս, այս մասին հայտնում է բրազիլական Globo հեռուստաընկերությունը: Նշվում է, որ հրաձգությունը սկսել են երկու դեռահաս, որոնք վերջում ինքնասպանություն են գործել: Այպիսով միջադեպի զոհերի թիվը հասել է 8-ի: Դեռահասների ինքնությունը և նրանց նման քայլի դրդապատճառները դեռևս մնում են անհայտ: Հայտնի է, որ ներկա պահին դպրոցի տարածքը շրջափակված է իրավապահների կողմից, ոստիկանները խուզարկում են դպրոցի շենքը: Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Քաղաքականություն

Պատահարներ