Ձերբակալվել է քրեկան հեղինակություն Պոնտյոն. Irakanum.am
Գիշերը ձերբակալվել է քրեական հեղինակություն Պոնտյո մականունով հայտնի Պետրոս Հարությունյանը: Այս մասին հայտնում է Irakanum. am-ը` հղում տալով իր ունեցած հավաստի տեղեկություններին: Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել։ Պոնտյոն իր երկու եղբայրների՝ Հակոբ եւ Գեւորգ Հարությունյանների հետ այդ օրը մտել էր «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել տնօրենի՝ «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ: Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ էին ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ կտրող-ծակող վնասվածքներ է ստացել նաեւ Պոնտյոյի եղբայրը՝ Գեւորգ Հարությունյանը: Քրեական հեղինակություն Պոնտյոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել:

Քաղաքականություն

Պատահարներ