Ford-ը բախվել է թույլատրելի վայրում կայանված Kia-ին վրաերթի ենթարկելով վարորդին
Այսօր՝ մարտի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկել նշված ավտոմեքենայի վարորդին։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը: Վթար-վրաերթի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Ford-ը պատկանում է Երևանում գործող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ին։

Քաղաքականություն

Պատահարներ