ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արտակարգ դեպք Լոռու մարզում. տրակտորով մոտ 70 մետր գլորվել է ձորը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ մարտի 12-ին, ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ Կոնտեքշն» ՍՊԸ-ին պատկանող Կոմացո Տ155 մակնիշի 096 ԼԼ համարանիշի տրակտորի վարորդ՝ Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Դերենիկ Գալստյանը տրակտորի վառելիքը ստուգելու նպատակով բարձրացել է տրակտորի վրա, որի ժամանակ հողի սահք է տեղի ունեցել, և տրակտորը գլորվել է ձորը, վարորդ Դ. Գալստյանը նույնպես կորցրել է հավասարակշռությունը և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Կամո Գալինյանի գլխավորությամբ, 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները, քաղաքացիները և Ալավերդի բժշկական կենտրոնի բուժքույրը ձորն ընկած վարորդին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել երթևեկելի գոտի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև վիրավորին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց։

Քաղաքականություն

Պատահարներ