ԼՈՒՍԱՆԿԱՐ․Ողբերգական վթար․ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու «01»-ը. զոհ կա
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մանվել Պետրոսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Դովլաթյանի վարած Mercedes մակնիշի 34 RA 875 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վահան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արարատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, իսկ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխը՝ հերթափոխի պետ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջներ Գոռ Մանուկյանը, Արամ Սարգսյանն ու Գագիկ Նուրիջանյանը՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողը հայտնում է , որ բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ «01»-ի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է, «01»-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Քաղաքականություն

Պատահարներ