Թռչնաբուծարանի մոտակայքում վագոն-տնակ է այրվել
Մարտի 12-ին, ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ապագա գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում գտնվող փայտյա տնակում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել` 01:18-ին: Ամբողջությամբ այրվել է Յ. Կ.-ին պատկանող վագոն-տնակը՝ մոտ 36 քմ:

Քաղաքականություն

Պատահարներ