22 քաղաքացի բերման է ենթարկվել. ոստիկանություն
Օպերային հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող 22 քաղաքացի է բերվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին NEWS. am-ին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ «Նրանցից 6-ը ազատ են արձակվել»,-նշեցին ոստիկանության մամուլի ծառայությունից Հիշեցնենք, որ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, որի արդյունքում 19 քաղաքացի էր բերվել ոստիկանության տարբեր բաժիններ. նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել։

Քաղաքականություն

Պատահարներ