Այս գժանոցի մեջ ամենախելոքը այս տարվա մարտն է․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա ասում եք՝ մարտը գիժ ամիս է, այս գժանոցի մեջ ամենախելոքը այս տարվա մարտն է»։ Նշենք, որ մարտի 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մարտի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև:

Քաղաքականություն

Պատահարներ