ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում գազատար է պայթել. զոհեր կան
Իրանի հարավարևմտյան Ահվազ քաղաքում գազատարի պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 5 հոգի վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել Մահշար և Ահվազ քաղաքները կապող գազատարից գազի արտահոսքի պատճառով: Պայթյունի պատճառով մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենա սկսել է այրվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Քաղաքականություն