Օպերայի հրապարակում լարված իրավիճակ է․ հարվածել են ոստիկանի
Օպերայի հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես տեղից տեղեկացնում է AuroraNews-ի լրագրողը՝ հրմշտոցները շարունակվում են։ Ոստիկանի են հարվածել, որի վիճակը վատացել է, տարածքից տարհանում են: Նրան տեղափոխել են սրճարանի տարածք և շտապբուժօգնություն հրավիրել: Ոստիկանությունից էլ տեղեկացնում են, որ 16 ցուցարարներն ազատ են արձակվել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ տարածքում սկսել են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչին, սակայն, դեմ են սրճարանների սեփականատերերը: Քաղաքապետարանի աշխատակիցները վստահեցնում են, որ նրանք պատշաճ ծանուցվել են որոշման մասին, իսկ իրենք ժամանակ են պահանջում քաղաքապետարանից, որպեսզի ակտիվ ամառային սեզոնին կարողանան գործունեություն իրականացնել:

Քաղաքականություն

Պատահարներ