Ճակատ ճակատի բախվել են Lexus GX 470 և BMW X6 M Sport մակնիշի ավտոմեքենաները
Ժամը 21:30-ին Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ ճակատի բախվել են Lexus GX 470 և BMW X6 M Sport մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Lexus-ը բախվել է էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ