Հակառակորդն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել
Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնայի) ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը՝ կրակելով ականանետից, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ «Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ։ Կատարվածի հետևանքով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն կրել», - ասաց ՊԲ մամուլի քարտուղարը։

Քաղաքականություն

Պատահարներ